Եղել ենք ուրիշ պետության վասալ, ինչ թելադրել են այս տարիների ընթացքում, արել ենք. Սասուն Միքայելյան

Ցավոք, դեռ ձևավորում ենք անկախ պետություն, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։

«Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»,-ասաց Միքայելյանը։

Նա նշեց, թե ազատամարտիկներն ու երկրապահներն իրենց գործը փայլուն արել են անկախության համար․

«Բայց քաղաքական գործիչները պետք է տանեին վերջնական հաղթանակի»։

Միքայելյանը նաև հարց տվեց լրագրողներին՝ դուք գիտե՞ք պետություն, որ առանց պետական սահմանների անկախ է։

«Մենք ասում ենք անկախ ենք. կա՞ օրինական պետական սահման՝ միջազգայնորեն ճանաչված»։

Դիտարկմանը՝ եթե պետական սահման չենք ունեցել, ինչպե՞ս ենք համագործակցել միջազգային մարմինների հետ, պատասխանեց

«Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ, ինչ թելադրել են այս տարիների ընթացքում, արել ենք»։

Այս թեմայով
am