Ակումբի տնօրենը աշխատակցին ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ հաճախորդի հետ. Փաշինյանը Գլխավոր դատախազությանը խնդրեց զբաղվել դեպքով

Փաշինյանի ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկը նրան ասաց, որ Երևանի կենտրոնում գործում է գիշերային ակումբ, և քաղաքացիներից ահազանգ կա, որ անգամ գիշերային ժամերին չեն կարողանում իրենց տանը հանգստանալ։

«Մամուլը նաև գրել է, որ այս ակումբը առանց լիզենզիայի է գործում։ Ահազանգեր կան նաև մարդկանց թրաֆիքինգի մասին։

Մի քանի օր առաջ ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ աշխատակիցը իրենց դիմել է ու հայտնել, որ տնօրենը ստիպել է գումարի դիմաց սեռական հարաբերություններ ունենալ հաճախորդի հետ»։

Փաշինյանը ասաց, որ դա հաղորդում է հանցագործության մասին և խնդրեց, որ գլխավոր դատախազությունը զբաղվի դրանով։

Այս թեմայով
am