«Տպավորություն է՝ արջերի պես շաքար են տալիս, ուղարկում նիստերի դահլիճ». Արամ Խաչատրյան
|
«Ձեր խմբակցության աղը Էդգար Ղազարյանն է: Երբ նա խոսում է, ձեր ժպիտն, ամեն ինչը, բոլորիս ուրախացնում է: Ինձ մոտ տպավորություն կա, որ, քանի որ կրկեսը պարոն Կարապետյանի ընտանիքին է պատկանում, տպավորություն է, որ նիստերի դահլիճ մտնելուց առաջ, էն արջերին որ տալիս են շաքարը՝ ալե՜, հոպ, ուղարկում են դահլիճ»,- ՔՊ-ական Արամ Խաչատրյանի՝ Էդգար Ղազարյանի վերաբերյալ ելույթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Հայկ Կոնջորյանն ասաց. «Պարոն Խաչատրյան, խնդրում եմ էնպիսի ձևակերպումներ ընտրել, որպեսզի հնարավորինս վիրավորական կոնտեքստ չունենա»: |