ՓԱՍՏԱԲԱՆ ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆԸ՝ «FUTURE OF THE PAST»-Ի ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

«Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Սոսե Չանդոյանը ոճաբանների հատուկ հրավերով մասնակցել է «Future of the past» միջազգային էթնո-փառատոնին։

Օգոստոսի 16-ին Երևանի Հաղթանակի այգում անցկացված փառատոնը համադրել էր հայկական ազգային տարազը, ժամանակակից էթնոդիզայնն ու 11 երկրների՝ ժողովուրդների մշակութային ժառանգությունը։ Միջոցառմանը ներկայացվել են Հայաստանի և այլ երկրների ազգային տարազները՝ իրենց բնորոշ գույներով, զարդանախշերով, գործվածքներով և ձեռագործության ավանդույթներով։ Փառատոնի շրջանակում կազմակերպվել էր նաև ազգային մշակույթին ու ձեռարվեստին նվիրված ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ մասնակից երկրների ներկայացուցիչները ներկայացրել և վաճառել են իրենց ազգային արտադրանքն ու ձեռագործ աշխատանքները։

Լրագրողի հարցին, թե ի՞նչն էր փառատոնում առանձնահատուկ և ինչո՞վ է կարևոր ազգային արժեքների նման ներկայացումը, Սոսե Չանդոյանը նշել է․ «Ազգային մշակույթը մեր ինքնության կարևորագույն դրսևորումներից է, և հատկապես արժեքավոր է այնպիսի հարթակների գոյությունը, որտեղ ավանդույթը ոչ միայն պահպանվում, այլև նոր շնչով ներկայացվում է ժամանակակից աշխարհին»։

Այս թեմայով
am