Բելառուսը պետք է ներողություն խնդրի Հայաստանից. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Բելառուսը պետք է ներողություն խնդրի Հայաստանից՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցին, թե 2024-ին Հայաստան կանչված Բելառուսում ՀՀ դեսպանը ինչքան պետք է մնա ՀՀ-ում:

Ռուբինյանը հիշեցրել է, թե ինչու է Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների։

«Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահը հրապարակայնորեն հայտարարել է, որ 44-օրյա պատերազմն իրենք Ադրբեջանի հետ պլանավորել են: Իսկ Բելառուսը երկիր է, որը ՀԱՊԿ անդամ է։

Այո՛, այնքան կտևեն այդ խորհրդակցությունները, մինչև մենք պարզաբանում կամ ներողություն կլսենք, պա՞րզ է:

Հայտարարում են, որ մեր դեմ պատերազմ են պլանավորել, գալիս եք հեգնանքով ասում եք՝ ինչքա՞ն կտևեն խորհրդակցությունները: Ինչքան պետք է, այդքան կտևեն»,- նշել է Ռուբինյանը։

Այս թեմայով
am