ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրավերով ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը աշխատանքային այցով Վրաստանում է։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Արփինե Սարգսյանին դիմավորել է Սուլխան Թամազաշվիլին։