Հորդորում եմ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործել միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուրը
ՀՀ առողջապահության նախարար Անահիը Ավանեսյանը գրում է․
«Հորդորում եմ`այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:
Գանգատների՝ թուլություն, գլխացավ, սրտխառնոց, այտուցներ, ձեռքերի դող, մաշկի ցանավորում կամ ինքնազգացողության այլ վատթարացման դեպքում անհապաղ դիմել բժշկի»։
Հիշեցնենք,որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրում ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմը գերազանցել է։