Այս փոփոխությունը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ Հայաստանում իրագործվում է իշխող ուժի կողմից. Լիանա Գասպարյան
Երդման տեքստի փոփոխության քննարկումների ժամանակ ամենաակնառուներից «հանուն համազգային նպատակների» բառակապակցության փոխոխությունն է, որն ուղղակի բառերի դասավորվածություն չէ, այլ պարունակում է գաղափարական-քաղաքական ենթատեքստ, ԱԺ-ում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը։
«Այն հեռու չէ իշխող ուժի քաղաքականությունից, ավելին՝ այս փոփոխությունը տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ Հայաստանում իրագործվում է իշխող ուժի կողմից»։