Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը

Այսօրվանից մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Աշխատանքների ընթացքում նախատեսվում է փոխարինել դեֆորմացիոն կարերն ու վնասված սալերը, ինչպես նաև ամրացնել հենասյուները։ Վերգետնյա մալուխներն էլ անցկացվելու են ստորգետնյա եղանակով։

Տրանսպորտային հանգույցի երթևեկելի հատվածը կբացվի նոյեմբերի 1-ին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս թեմայով
am