Անկախ լրագրության 9 տարին․ «Մեգանյուզի» անցած ուղին

Այսօր լրատվամիջոց պահելն ու լրագրողական բարձր նշաձող պահպանելը հսկայական ֆինանսական ու կազմակերպչական ջանքեր են պահանջում: Սա ամենօրյա պայքար է, որը հեշտերից չէ, բայց որևէ խոչընդոտ չի կարող ստիպել մեզ ընկճվել: Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ․ եղել ենք, կանք ու լինելու ենք մեր ընթերցողի կողքին՝ մատուցելով բացառապես հավաստի ու պատասխանատու տեղեկատվություն:

Մեր գործունեության առանցքը եղել ու մնում է անաչառությունը։ Մենք երբեք չենք ծառայել ու չենք ծառայելու որևէ քաղաքական ուժի կամ խմբային շահի՝ լինեն դրանք «ներկաներ», «նախկիններ» թե իշխանության հավակնող այլ դերակատարներ։ Մեր միակ պատվիրատուն եղել է, կա ու կլինի մեր լսարանը, ում վստահությունն ու հարգանքը վաստակել ենք ոչ թե բարձրագոչ լոզունգներով, այլ ամենօրյա ազնիվ ու անկողմնակալ աշխատանքով։

Այս իննամյա ուղին ցույց տվեց, որ անկախ լրագրությունը հնարավոր է, եթե կա հստակ սկզբունք ու հավատամք։ Անցյալի դժվարությունները մեզ չկոտրեցին, այլ միայն պնդացրին մեր հիմքերը։

Առջևում նոր բարձունքներ են, նոր հորիզոններ ու ավելի մեծ նպատակներ։ Մենք շարունակելու ենք աշխատել, վերլուծել և ներկայացնել ճշմարտությունը՝ նույն անկոտրում հավատարմությամբ մեր սկզբունքներին և մեր ընթերցողին։

«MegaNews»-ը շարունակելու է իր առաքելությունը՝ մնալով անկախ, հավաստի և պատասխանատու լրատվության կրողը։

Այս թեմայով
am