Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են․ պարզաբանում
Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու կադրերը մոտ 2 տարվա վաղեմության են:
«Տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված: Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,- Meganews-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ «Իշխանություն» լրատվականը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Նարեկ Նալբանդյանին: