«Չենք բացառում եռակողմ բանակցությունների վերսկսումը»․ Պեսկով
Մոսկվայում չեն բացառում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ ձևաչափով բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ «վայրի և հստակ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է»։ Պեսկովը նաև նշել է, որ «ցանկացած քիչ թե շատ արդյունավետ փորձ՝ փոքր քայլ է արված խաղաղության ուղղությամբ»:
Ավելի վաղ ԱՄՆ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ Վաշինգթոնում հույս ունեն վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին։ Նշենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ խորհրդակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 17-18-ը՝ Ժնևում՝ փակ ձևաչափով։