Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել (լրացված)
«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։
Մեկնաբանություն ստանալու համար մենք դիմեցինք Կենդանաբանական այգի, սակայն մամլո խոսնակը հրաժարվեց հերքել կամ հաստատել մեր տեղեկությունը՝ ուղղորդելով Երևանի քաղաքապետարան։
«Փաստինֆո»-ի հարցադրմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից խուսափեցին որեւէ կոնկրետ տեղեկատվություն տրամադրելուց՝ նշելով, որ առյուծի չարթնանալու մասին տեղեկությունը չեն կարող հերքել կամ հաստատել։ «Այս պահին քննչական գործողություններ են կատարվում, լրացուցիչ մանրամասները կհաղորդվի»,-հայտնեցին քաղաքապետարանից;