Մեգանյուզի հարցը ՊՆ նախարարին․ խաղաղության գործընթացի պայմաններում բանակի զարգացումը չի՞ երկրորդականացվում

Խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացների ֆոնին Մեգանյուզի լրագրողը հարց ուղղեց Հայաստանի պաշտպանության նախարարին՝ շեշտադրելով ազգային անվտանգության և ռազմական բարեփոխումների առաջնահերթությունը քաղաքական օրակարգում։

 

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր է երաշխավորել, որ խաղաղության գործընթացի պայմաններում բանակի զարգացման, սպառազինման և մասնագիտացման հարցերը չեն դառնա երկրորդական և շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթությունների շարքում։

 

Բացի այդ, Մեգանյուզը պաշտպանության նախարարից խնդրեց ներկայացնել իր տեսլականը Հայաստանի բանակի ապագայի վերաբերյալ՝ հարցադրելով, թե ինչպիսի բանակ է նա պատկերացնում հինգ տարի անց․ հիմնականում ժամկետային զինծառայողների վրա հիմնված, թե առավել պրոֆեսիոնալ, պայմանագրային զինծառայությամբ համալրված համակարգ, և արդյոք այդ պատկերացումն այսօր ամբողջությամբ համընկնում է կառավարության քաղաքական օրակարգի հետ։

Մ.Դավթյան

Մանրամասները՝տեսանյութում

Այս թեմայով
am