«7 տարի կորցրած տարիներ․ դատավորները, որոնք չեն գործում, պետք է դուրս գան» – Գալյան

Մենք ունենք պրակտիկա, ըստ որի՝ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում կամ կանխատեսում են, որ ընթացող քննությունը կարող է հանգեցնել լիազորությունների դադարեցմանը, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից: Այդ մասին, դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խոչընդոտների թեմայով քննարկման ընթացքում, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

 

«Ես չեմ կարող ասել՝ արդյո՞ք սա լավ է, թե՞ վատ։ Վատ է քաղաքացու տեսանկյունից, որի աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է և իրականում մաքրվում է։ (Ներողությո՛ւն, բայց կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել) Մեզ չեն պետք դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։

Այս առումով մենք պետք է ունենալ գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո թույլ չեն տա ապագայում համալրել դատավորների շարքերը»,- ասաց նա։

Meganews.am

Այս թեմայով
am