«Հետվերադարձի» սոցիալական քաղաքականություն և առաջնային բուժօգնության ծանրաբեռնված համակարգ․ ո՞վ է վճարում դրա գինը

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ի պատասխան meganews.am լրատվականի հարցի, կրկին փորձեց արդարացնել իշխանությունների որդեգրած մոտեցումը՝ չբարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները ուղիղ ճանապարհով, այլ գործել «հետվերադարձի» սկզբունքով։

 

Սակայն հենց այս մոտեցումն է, որ լուրջ անհանգստություն է առաջացնում շահառուների շրջանում։ Շատերը այն ընկալում են ոչ միայն որպես սոցիալապես անարդար, այլ նաև որպես իրավիճակային, կարճաժամկետ լուծում, որը չի կարող լինել շարունակական և կայուն։ Ավելին, այս մեխանիզմը փաստացի հարված է հասցնում մանր բիզնեսի կանխիկ շրջանառությանը՝ խորացնելով սոցիալական անհավասարությունը և մարդկանց դնելով լրացուցիչ կախվածությունների մեջ։ Խոսքը, մասնավորապես, բակերում գործող՝ ֆինանսապես և տարածքային առումով մատչելի սեփական արտադրանքի առևտրի մասին է։

 

Սրան զուգահեռ՝ իշխանությունները չափազանց համարձակ ակնկալիքներ են դնում առողջապահական համակարգի ամենակարևոր օղակի՝ առողջության առաջնային օղակի բժշկի իրական դերակատարության և կարողությունների վրա։ Պոլիկլինիկաների, ամբուլատորիաների և առաջնային բուժօգնության վրա դրված ծանրաբեռնվածությունը ոչ միայն չի նվազում, այլ օր օրի աճում է՝ ուղեկցվելով բնակչության դժգոհությամբ, բողոքներով և սուր արձագանքներով։ Սա բարդացնում է բուժօգնություն ստանալու ճանապարհը ոչ միայն ֆիզիկապես ու փաստացի, այլ նաև քաղաքացուն դարձնում է խիստ կախված պոլիկլինիկայի բժշկի սուբյեկտիվ վերաբերմունքից։

 

Այս ամենը նոր հարցեր է առաջացնում․ արդյո՞ք սոցիալական և առողջապահական քաղաքականությունը կառուցվում է համակարգային մտածողությամբ, թե՞ նախընտրական տրամաբանությամբ։ Իսկ դրա գինը, ինչպես միշտ, վճարում է հասարակ քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Այս թեմայով
am