Երևանը մեր սրտերում է․ Մայրաքաղաքը նշում է իր պատմական տարեդարձը

Հոկտեմբերի 12-ը առանձնահատուկ օր է յուրաքանչյուր հայի համար՝ Երևանի ծննդյան օրը։ Այսօր մեր մայրաքաղաքը կրկին լցված է արևով, ժպիտներով ու սիրով, քանի որ տոնում ենք Երևանի հիմնադրման օրը՝ այս անգամ՝ 2807-րդ։
Երևանը քաղաք է, որ ապրում է իր պատմությամբ, շնչում ժամանակակիցով ու միշտ առաջ է նայում։ Մայրաքաղաքը հիմնադրվել է դեռևս մ.թ.ա. 782 թվականին՝ Ուրարտուի թագավոր Արգիշտի Առաջինի կողմից, երբ կառուցվեց Էրեբունի բերդը։ Այսօր էլ Էրեբունու բլուրը վկայում է քաղաքակիրթ և հզոր մի անցյալի մասին։
Տոնի առթիվ Երևանի տարբեր վարչական շրջաններում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ՝ համերգներ, տոնավաճառներ, մշակութային փառատոններ, ցուցահանդեսներ, արկածային արշավներ ու բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք միավորում են քաղաքի բնակիչներին ու հյուրերին։
Երևանը միայն քաղաք չէ։ Այն զգացողություն է՝ սիրո, ջերմության, պատմության ու հարազատության։ Նրա քարերով հագեցած փողոցները՝ վարդագույն տուֆի շքեղությամբ, կրում են հիշողություններ ու խոստանում նոր պատմություններ։
Այս օրն առանձնահատուկ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու մեր մայրաքաղաքը, մեր պատմությունը, մեր մշակույթը և միմյանց։ Թող Երևանը շարունակի ծաղկել, զարգանալ ու մնալ հավերժ երիտասարդ՝ ինչպես միշտ։
Շնորհավոր տոնդ, սիրելի Երևան։
Մարգարիտ Դավթյան
Meganews.am