Եթե վարորդն ապօրինի գործողություն է անում, նկարահանեք և ուղարկեք մեզ. Հայկ Մարության (Տեսանյութ)

 

Եթե վարորդն ապօրինի գործողություն է անում, ապա նկարահանեք դա և ուղարկեք մեզ, բոլոր տեսանյութերը կուսումնասիրենք, դրանց ընթացք կտանք։ Այս մասին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։

«Սիրելի երևանցիներ, այս շաբաթվա ընթացքում փորձել ենք մաքսիմալ շատ երթուղիներ նստել, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչպես նաև կանխարգելենք այնպիսի դեպքերը, երբ օրինակ վարորդը կամ հսկիչը թույլ չի տալիս, որ ուղևորն առանց վճարելու նստի կամ փորձ անի իջեցնել ուղևորին։ Դա ապօրինի գործողություն է։ Խնդրում եմ նաև մեր համաքաղաքացիներին, որ վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնեն։ Վարորդներն իրենք իրենց կամքով չեն անում, եթե ինչ-որ բան անում են։ Ես շատ եմ զրուցել նրանց հետ, գիտեմ իրենց մոտեցումները,  նրանց ընտանիքներն էլ նույնպես վճարելու հետ կապված խնդիրներ ունեն։ Սիրելի վարորդներ, խնդրում եմ մի կատարեք վերևից եկած հրամանները, դրանք ապօրինի են»,- ասել է նա։

Ըստ նրա՝ վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն չվճարելու համար ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է։

 

Այս թեմայով
am