«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները
Փետրվարի 12-ին պաշտոնապես մեկնարկել է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի հերթական փուլը, որն իրենից ենթադրում է դասընթացների խտացված ծրագիր։ Նախորդ տարվա կին գործարարների համար նախատեսված ծրագիրն իր հաջողության շնորհիվ հիմք է հանդիսացել շարունակական դարձնելու այս նախաձեռնությունն ու մեկնարկելու «Երիտասարդի երազանք» նախագիծը, որի շահառու կարող էին լինել 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները:
enu

Համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում սոցիալական հեղափոխություն...

«Կրթվելը նորաձև է» շարժումը՝ Լեռնավան համայնքում. կրթական շարժումը նոր թափ է...

Ի՞նչ է արվում ապօրինի զենքի շրջանառությունը կանխելու ուղղությամբ․ Մանավազյանը՝...

Որն է ԵՄ անդամակցության ճանապարհին ՀՀ-ի ամենամեծ մարտահրավերը․ վարչապետը մանրամասնել...

Ինչ փուլերով պետք է անցնի Հայաստանում գաղափարական տրանսֆորմացիան. վարչապետը...

Լեռնավանից մի կերպ հասա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին. Աննա Հակոբյանը տեսանյութ...

Արփինե Սարգսյանն անդրադարձավ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքին

Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել...

Լոռու մարզի Լեռնավան համայնքում Կրթվելը նորաձև է շարժումը հիասքանչ ընթացք ստացավ....

Սերժ Սարգսյանի շրջապատը կրկին փորձում է իշխանության գալ. նրանք պատրաստվում են...

ՊՆ պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է «Համատեղ լուծում-2025» զորավարժությանը....

Հունվարը Հայաստանում չորային է եղել, միջին ջերմաստիճանը՝ նորմայից բարձր

Ղարաբաղը խուրդեցին, հայաթափեցին, հիմա Հայաստանին պահանջներ են ներկայացնում....

ԵՄ նախագծին առնչվող ընդդիմության քննադատությունները «Կիկոսի մահի սինդրոմ» են․...

Ասում են՝ «ձեզ հիմա ընտրություն են պարտադրում», որևէ մեկը ոչինչ չի պարտադրում․...

Ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. շրջանների զգալի մասում և Երևանում սպասվում...

41-ամյա ՌԴ քաղաքացին հարբած վիճակում ուշ ժամի կոտրել է «Ինեկոբանկ»-ի Գյումրու...

Այ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք....

Ինչ է եղել 1972 թվականի այս օրը. Սուրենյանը գրառում է արել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական...
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում մեկնարկում են բիզնեսի կառավարման և պլանավորման դասընթացները
12/02/2025schedule19:57

Փետրվարի 12-ին պաշտոնապես մեկնարկել է «Հաջողակից՝ սկսնակին» փոքր բիզնեսի աջակցման ծրագրի հերթական փուլը, որն իրենից ենթադրում է դասընթացների խտացված ծրագիր։ Նախորդ տարվա կին գործարարների համար նախատեսված ծրագիրն իր հաջողության շնորհիվ հիմք է հանդիսացել շարունակական դարձնելու այս նախաձեռնությունն ու մեկնարկելու «Երիտասարդի երազանք» նախագիծը, որի շահառու կարող էին լինել 25-40 տարեկան սկսնակ տղամարդ գործարարները:
Այս մասին հայտնել են հիմնադրամից:



Այս փուլում հարյուրավոր դիմորդներից ընտրվել են 86 մասնակիցներ, որոնք կազմել են չորս խմբեր։ Նրանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում մասնակցելու են Բիզնես կառավարման և պլանավորման խորագրով դասընթացների, որոնք կվարի փորձառու բիզնես խորհրդատու Մհեր Դավոյանը իր թիմի հետ միասին։ Դասընթացները նպատակ ունեն լրացնել գործարար հմտությունների պակասը՝ կենտրոնանալով մենեջմենթի, մարքեթինգի, կազմակերպաիրավական պլանավորման և օրենսդրության կարևորագույն կետերի վրա։



Դասընթացների ավարտին մասնակիցները, աշխատելով իրենց թիմերի և խորհրդատուների հետ, պետք է ներկայացնեն իրենց բիզնես պլանները, որոնք կուսումնասիրվեն և կգնահատվեն հատուկ կազմված հանձնաժողովի կողմից։ Արդյունքում՝ առավել իրատեսական և հետաքրքիր ծրագրերը կստանան ֆինանսավորման հնարավորություն՝ դրամաշնորհի տեսքով։


«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորել բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում։


Ծրագրի հետագա ընթացքին կարելի է հետևել «Իմ քայլը» սոց մեդիայի պաշտոնական էջերում։

