Շները հարձակվել են 10-ամյա աղջնակի վրա․ վիճակը ծանր է․ ՌԴ

ՌԴ Խաբարովսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 10-ամյա աղջկա վրա:

Դեպքը տեղի է ունեցել Ամուրի Նիկոլաեւսկ քաղաքում, երբ նա գնալիս է եղել դպրոց։ Շները պատառոտել ու քարշ են տվել երեխային գետնով, իսկ անցորդներն օգնել են ազատվել շներից, գրել են ԶԼՄ-ները։

Տուժածը ծանր վիճակով հիվանդանոցում է։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անփութության հոդվածով։ Դատախազությունը վերահսկում է հետաքննության ընթացքը։

Այս թեմայով
am