62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ. Արթուր Չախոյանը քաղաքապետարանի պաշտոնյաների հրապարակած թվերի հիման վրա հաշվարկ է արել (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տևական ժամանակ չէին զեկուցում տրանսպորտի ուղեփոխադրման քանակը։ Այսօր գործակարգավարական նիստին զեկուցեցին, որ հունվարի 31-ից մինչև փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1,442,685 ուղեփոխադրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Չախոյանը:

«Այդ թիվը բաժանելով 7 օրվա վրա՝ ստացվում է, որ մեկ օրվա ուղեփոխադրման քանակը կազմում է 206,097։

Հիմա փաստերով

Հիմք ընդունենք Երևանի քաղաքապետի տեղակալ, ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանի պնդումները, որ օրական տրանսպորտի ուղեփոխադրման քանակը կազմում է 550,000,  ստացվում է, որ օրական 343,903 քաղաքացի չի վճարում 150 դրամ։

Այս հաշվարկով դուրս է գալիս, որ 62% քաղաքացիներ չեն վճարում 150 դրամ։

Հաշվի առնելով, որ այսօր փետրվարի 10-ն է, երկուշաբթի օր, ակնհայտ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը թաքցնում է իրական տրանսպորտի ուղեփոխադրման թվերը։ Չորս օրվա ուղեփոխադրման տվյալները չհրապարակելը արդեն իսկ վկայում է, որ ժողովրդի բոյկոտը չափազանց արդյունավետ է։ Հակառակ դեպքում՝ ինչու է քաղաքապետարանը թաքցնում իրական ուղեփոխադրման թվերը։

Բոյկոտը շարունակվում է»,- գրել է նա` հրատարակելով տեսանյութ քաղաքապետարանի գործակարգավարական նիստից:

Այս թեմայով
am