Որոշ ուղևորներ խորոված բիբարի, կծու նագեթսի չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարում կատարել

Որոշ ուղևորներ խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտում անկանխիկ վճարումներ իրականացնել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։ Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է նա:

Այս թեմայով
am