Փաշինյանը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում իր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա՝ ռազմավարական երկկողմ հարաբերություններ կառուցելու համար», - գրել. է նա X-ի իր էջում։

Այս թեմայով
am