«Փաշինյանը մտադիր է կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը»․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավոր Աննա Դանիբեկյանը երբեք իմ աչքի լույսը չի եղել: Բայց առնվազն ցինիզմ է, երբ Նիկոլ Փաշինյանն արել է առավելագույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմքով ընդդիմություն ունենալու համար, բայց այսօր ԲԴԽ-ն դադարեցնում է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ Քոչարյանի պատմության մեղքը բարդելով մի դատավորի ուսերին, մանավանդ, որ ամենաէական Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահին արդարացրել է Փաշինյանի «սրտի» ՍԴ-ն:
Բայց այս ամենն ավելի խորքային նպատակ ունի. Փաշինյանն, ըստ ամենայնի, մտադիր է քաղաքական առաջիկա գործընթացներում կրկին խաղարկել Քոչարյանի գործոնը»:

Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց

 

Այս թեմայով
am