Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 12-ին ՊՆ վարչական համալիրում տեղի էր ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը , որին հաջորդել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Իրակլի Չիկովանիի առանձնազրույցը։:
Այնուհետ կայացել էր պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։
