«Գնացել են` ցույց տալու իրենց տիրոջը` Ադրբեջանի նախագահին, որ, տես, մենք քո ասածներն արել ենք». Բագրատ Սրբազան
|
Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողներից մեկը դիմեց Բագրատ Սրբազանին. «ՔՊ-ականները վստահեցնում են, որ ընդդիմադիրները մոլորեցրել են հանրությանը` ասելով, որ Կիրանցում շատ վատ սահմանագծում է տեղի ունեցել: Իրար հերթ չտալով հպարտանում են սահմանազատմամբ-սահմանագծմամբ»: «Իրենք ուղղակի գնացել են` ցույց տալու իրենց տիրոջը` Ադրբեջանի նախագահին, որ, տես, մենք քո ասածներն արել ենք, մեզ լավ աչքով կնայես: Իսկ մնացածի մասին շատ լավ ասել է Կիրանցում ապրող Գոհարիկը»,- պատասխանեց Սրբազանը: |