«Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում»․ Ռոջեր Ուիքեր
Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում, մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասել է սենատոր Ռոջեր Ուիքերը։
«Միացյալ Նահանգներում Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որը փորձում է ազատ շնչել և ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել։ Ռուսաստանն այս տարածքում շատ ներգրավված է, իսկ Իրանն անմիջապես հարևանությամբ է գտնվում։ Նրանք չեն ցանկանում տեսնել ազատություն, ժողովրդավարություն, այդ ուղղությամբ աշխատանք, որը կատարել են մեր հայ բարեկամները»,- ասել է սենատորը։
Տեսանյութն՝այստեղ