Արաբկիրի թաղապետն ու նրա տեղակալը բերման են ենթարկվել
|
Բերման են ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ «Ֆակտոր»-ի տեղեկություններով` ի թիվս այլ պաշտոնյաների, նրանք ևս ձերբակալվել են: «Մեր աղբյուրի տեղեկություններով՝ խուզարկությունը կապված է գնումների ընթացքում չարաշահումների, փողերի յուրացման, կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի հետ»,- հավելում է լրատվամիջոցը: |