«Ինչ-որ մտացածին, սուբյեկտիվ պատճառով Հայաստանը չմասնակցեց շքերթին»․ Վոլֆովիչ
Հայաստանը հրավիրված էր Մինսկում այսօր տեղի ունեցած ռազմական շքերթին, սակայն իր զինվորականներին չուղարկեց միջոցառմանը, БелТА-ի հաղորդմամբ, այս մասին ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ «Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է, նրան հրավիրում են բոլոր ֆորումներին»,- նշել է նա։
«Հայաստանն ինչ-որ մտացածին, ավելի ճիշտ՝ սուբյեկտիվ պատճառով (մենք գիտենք՝ որն էր պատճառը), ցավոք, չմասնակցեց շքերթին»,- հավելել է Վոլֆովիչը։