«Նոր ատոմակայանի կառուցման հարցն առարկայական փուլում է»․ Արմեն Գրիգորյան
|
«Նոր ատոմակայանի կառուցման հարցը մտել է շատ առարկայական փուլ»,- այսօր «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. մարտահրավերները և հնարավորությունները» խորագրով համաժողովի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հիմա ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը, առանց դրա չենք կարող առաջ ընթանալ։ Այս պահին կարող ենք ասել, որ գնդակն ԱՄՆ դաշտում է»,- ասել է Գրիգորյանը։ |