Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում:

Երևան 
27 °C 

search

menu

Բայդենի վարչակազմը նախատեսում է ՆԱՏՕ-ի համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին

Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու ...

Հայաստանը ցանկանում է լինել Եվրամիության մաս. Ալեն Սիմոնյան

Մի ցիկլոն էլ ճանապարհեցինք․ Սուրենյանը հայտնել է՝ երբ սպասել հաջորդին

«Գարեգին Բ-ն կոչեր է հնչեցնում վարչապետ Փաշինյանի հրաժարականի մասին». ԱՄՆ պետքարտուղարության ...

Արթուրը երազում էր ծովում լինել, երբ պատմեցի վարչապետին՝ ասաց. «Աննա, այդ երեխային ...

Անհավանական հույզեր են․ Վրաստանում տոնում են Պորտուգալիայի հետ խաղում հաղթանակը ...

Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին ...

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ...

Մինչև այսօր էլ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին չի մատակարարել զենք-զինամթերքը. ...

Հայաստանը զենք-զինամթերք է ձեռք բերում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ...

Իրանի քաղաքացին փորձել է Հայաստան մտցնել 12,1 կգ քաշով «մարիխուանա» և շուրջ 4,42 ...

Հիմնանորոգվում է Ապարան-Լուսագյուղ ճանապարհի մի հատվածը

Գիշերը 30 րոպե օդում անկանոն պտույտներ տված ինքնաթիռները բարեհաջող վայրէջք են ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ...

Կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական ...

ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցից

Լոռու մարզի Կաթնառատ գյուղում ինտենսիվ կարկուտ է տեղացել․ Սուրենյանը լուսանկար ...

Ինչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ ...

Շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները. հայտնի են 42 սկսնակ կին գործարարների ...

Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

27/06/2024schedule18:23

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման կետերում:

441543030_865057745658612_5174248430213743209_n.jpg (33 KB)

Տեսչական մարմնի հաղորդմամբ, դրանցից 4-ի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Արագածոտնի մարզի Արագած, Սյունիքի մարզի Գորհայք և Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղերում գործող կետերի, սանիտարահիգիենիկ պայմանները չեն համապատասխանել իրավական նորմերով սահմանված պահանջներին:

438173469_865057872325266_5460368429054003115_n.jpg (64 KB)

Մասնավորապես՝

արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային (սննդային) հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,

չի ապահովվել կենդանիների, այդ թվում՝ կրծողների և միջատների՝ արտադրական շինություններ ներթափանցումից պաշտպանությունը,

չեն իրակակացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ,

չի ապահովվել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելուց, բորբոսի առաջացումից արտադրամասի պաշտպանությունը,

արտադրական շինությունների հատակների, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

արտադրական շինությունները չեն ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ, սանհանգույցներ, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններ,

արտադրական շինություններում պահվել են անձնակազմի անձնական և արտադրական հագուստ և կոշիկներ, արտադրության ընթացքում չօգտագործվող նյութեր և պարագաներ:

449048402_865057808991939_3064067021665432518_n.jpg (111 KB)

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի ընդունման վերոնշյալ կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել են խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետներ:

449048402_865057808991939_3064067021665432518_n.jpg (111 KB)

Այս թեմայով
am