Լոռու և Տավուշի մարզերում հեղեղների հետևանքների վերացման համար 300 մլն դրամ կհատկացվի. Գնել Սանոսյան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց, որ որոշվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի։
«300 մլն դրամը հատկացվում է առաջին անհրաժեշտության աշխատանքներ իրականացնելու համար։ Պարբերաբար այս գումարները կավելացվեն։ Ընդհանուր գումարների և ծախսերի մասին դեռ վաղ է խոսել, հասկանալի է, որ միլիարդավոր դրամների մասին է խոսքը»,– ընդգծեց Սանոսյանը։