Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար՝Ռազմիկ Մկրտչյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ
Սիրելի’ շրջանավարտներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ «Վերջին զանգի» կապակցությամբ։
Այսօր առանձնահատուկ և հիշարժան օր է ձեզ համար՝ վերջին դասն է, որին այսուհետ հաջորդելու են կյանքի կարևորագույն փուլերը։
Ավարտվեց ինը տարի առաջ սկսած ձեր անհոգ մանկության հեքիաթային տարիները։ Թևակոխելով նոր իմաստալից փուլ, ավելի վճռական ու նախաձեռնող պիտի լինեք և հավատալով ձեր ներուժին վստահ քայլերով, ազնիվ նկրտումներով բարձրանաք կատարելիության սանդուղքով դեպի վեր։ Կրթվեք գիտելիքների մեծ պաշարով, դարձեք մեր հայրենիքին արժանի քաղաքացիներ։ Ձեր սրբազան պարտքը պիտի լինի հզորացնել և շենացնել մեր երկիրը, պահել ու պահպանել մեր ինքնությունը։
Սիրելի’ ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ, այս նշանակալի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ ենք նվիրումի, հայրենանվեր աշխատանքի համար, վստահ ենք, որ ձեր կրթած և դաստիարակած սերունդները իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում կհիշեն դպրոցում ուսանած կյանքի դասերը և ձեր խորհուրդները։
Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում եմ ևս մեկ անգամ, թո’ղ իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները, ունենաք բազում հաջողություններ և լուսավոր ապագա, ձեզ ուժ և կամք հաղթահարելու այն բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կհանդիպեն ձեր կյանքի ճանապարհին։
Բարի երթ ձեզ...