Դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում. Լեո Նիկոլյան
«Էդ վիդեոն, որ տեսել եք, նկարել ա մի մարդ, որ հեռվից` կաֆեից ա նկարել։ Մեկ–մեկ որ ես արդեն գժվում եմ, էստեղ, էս վիճակով, 33 օր հացադուլի մեջ, մեկ–մեկ սխալներ եմ անում, նման բաներ ա լինում, բայց դա չեմ կարող անվանել իմ վրա հարձակում։
Էդ նույն անվտանգությունի աերոպորտի տղաները ինձ հա՛մ հարգում են, հա՛մ սիրում են, հա՛մ ինձ պաշտպանում են։ Բայց դա չի ամենակարևորը. ամենակարևորն էն ա, որ Հայասստանի իշխանությունը թողնում է, որ ես մեռնեմ էստեղ»,– ArmeniaSputnik–ին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ամսից ավել հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրողը։