«Միասնական տոմսային համակարգ ներդնելով՝ կոռուպցիան զրոյի ենք հասցնում»․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ կարծիք է հայտնել տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման վերաբերյալ․ «Այսօր կոռուպցիոն ռիսկեր կան, քանի որ եթե չկա միասնական տոմսային համակարգ, ապա մարդը 100 դրամը վճարում է վարորդին ու դա չի գալիս քաղաքային բյուջե, իսկ մենք միասնական տոմսային համակարգ ներդնելով՝ այդ կոռուպցիան զրոյի ենք հասցնում»։