Ձեր իմաստության և նվիրվածության շնորհիվ մեր զավակները մեծանում են հայրենասեր և ազգանվեր. Ռազմիկ Մկրտչյան
Շենգավիթ Վարչական շրջանի ղեկավար՝Ռազմիկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։
Մեր շատ սիրելի' կանայք և աղջիկներ,
Սրտանց շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։
Ձեր դերը մեծ և անգնահատելի է հայ ընտանիքներում ապագա սերունդների դաստիարակության և ազգի հարատևման գործում։ Ձեր իմաստության և նվիրվածության շնորհիվ մեր զավակները մեծանում են հայրենասեր և ազգանվեր։
Ցանկանում եմ, որ ձեզ վերապահված ամեն մի գարուն՝ իր անհատույց ջերմությամբ և թարմությամբ, յուրաքանչյուրիս սրտում բարության և սիրո սածիլներ տնկի, որոնց դուք կաճեցնեք ձեր հոգու մաքրությամբ և աղոթքով, քանզի դուք միաձուլվել գիտեք ցավին և հոգսին՝ կյանքի արմատը կենսունակ պահելու համար։ Դուք եք առաջնորդում այդ կենսատու լույսը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ ձեզ կանացի հմայք ու գեղեցկություն, ներդաշնակ կյանք, ընտանեկան սեր ու ջերմություն։
Եղեք առողջ, մնացեք նույնքան վեհ և առաքինի։