Նոր Նորքի թաղապետարանի պատուհաններին կրակողը հայտնի փաստաբանի որդի է
Փետրվարի 20-ին հայտնել էինք, Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցների մասին: Ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին ու տեղափոխել բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի տղա է։ Պարզվել է, որ նա կրակոցներ է արձակել ոչ միայն թաղապետարանի պատուհանների, այլև թաղապետարանի հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չեն հրապարակվում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: