Նախագահը և Իրաքյան Քուրդիստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանում ստեղծված ընդհանուր իրավիճակը

Դավոսում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս ստեղծված ընդհանուր իրավիճակին և ընթացիկ զարգացումներին։ 

Այս թեմայով
am