Փաշինյանը կնոջ հետ Ջերմուկում Ամանորյա բացօթյա համերգի է մասնակցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ջերմուկում ներկա են գտնվել Ամանորյա բացօթյա համերգին, որը նախատեսվում է դարձնել ամենամյա հեղինակային երգի փառատոն, ինչպես նաև այցելել Սուրբ Ծննդյան տոնավաճառ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Միջոցառումը կազմակերպել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» խորագրի ներքո:

Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետը տիկնոջ հետ ծանոթացել է ներկայացված արտադրատեսակներին, կատարել գնումներ: Միջոցառմանը ներկա քաղաքացիներին Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով և հղել մաղթանքներ»:

Այս թեմայով
am