Այս տարի Արմավիրի բոլոր դպրոցները լաբորատոր սարքավորումներ կստանան. Ժաննա Անդրեասյան
Մինչև 2026 թվականը մեր բոլոր դպրոցները պետք է հագեցած լինեն լաբորատոր սարքավորումներով և սենյակներով։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` սեպտեմբերից դպրոցները ֆինանսավորում կստանան լաբորատոր նյութեր ձեռք բերելու համար։
Նախորդ տարվա ընթացքում 24 դպրոցներում և 46 մանկապարտեզներում նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել։