Մենք բանակ ունեցել ենք, բոլորն ալան-թալանով չեն զբաղվել, անարդարությունները համատարած չեն եղել
Արցախյան շարժումը սկսվեց 35 տարի առաջ, հաղթանակներ ունեցանք, բայց չկարողացանք պահպանել, որովհետև մարտի դաշտում ունեցած հաղթանակները դիվանագիտության մեջ չկարողացանք ամրագրել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Հաղթել էինք, բայց մեզ պահեցինք պարտվողի նման, անընդհատ խոսում էինք, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենք, բայց Ադրբեջանը 5 միլիարդի հարձակողական, պաշտպանողական զենքերով զինվում էր, իսկ մենք չէինք հասկանում, որ նույնանման զենքերով պետք է զինվեինք, չգիտեմ՝ հույսներս ինչի վրա էինք դրել»,- ավելացրեց Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: