«Քննարկել ենք սահմանի բացմանն առնչվող հարցեր». Միրզոյանը ժամկետներ նշեց
«Որոշում կա արագացնել սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացը։ Հայտարարել էինք, որ համատեղ աշխատանքներ կիրականացվեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրի դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար սահմանի հատումը»,– կառավարության նիստին ասաց Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այցի ու քննարկումների հիմնական թեման տեղի ունեցած երկրաշարժն էր։