Հայաստանի տարածքում ուժեղ ցնցումների հավանականությունն այժմ աննշան է. փորձագետ

Այսօր Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը երկրաբանական կառուցվածքի առումով այլ ստուգաբանություն ունեն, այս մասին @ArmeniaSputnik-ին ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տարածքային սեյսմիկ պաշտպանության ծառայության գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը։

Այս երկրաշարժերը Արևելյան Անատոլիայի խզվածքի ակտիվացման հետևանք են, այստեղ ցնցումները կարող են հասնել 11 բալի։ Թուրքիայում գրանցված մեծ ավերածությունների պատճառը էպիկենտրոնի ցածր խորության վրա գնտնվելն է։

Հայաստանը ևս երկրաշարժերի ակտիվ գոտի է։ Բայց նմանատիպ պարբերականություն փնտրելը սխալ է։ Երկիրն ունի սեյսմիկ մոնիտորինգի կայացած ցանց, մասնագետները մշտապես վերահսկում են գեոդինամիկ փոփոխությունները։ Դրանք հնարավորություն են տալիս անուղղակիորեն խոսել նոր ցնցումների հավանականության մասին։

Այս թեմայով
am