ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանավորեցին
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, որոշում կայացրեց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ։
Թևանյանին կալանավորեցին 2 ամսով։
Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ավելի վաղ ասել էր՝ գործի նյութերով ոչ միայն պետական դավաճանության, այլև՝ առհասարակ որևէ հանցագործության տարրեր չկան։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն էր մայիսի 20-ին Վանաձորում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ հայտարարել վաղը ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի՝ լրտեսության և հայրենիքի դավաճանության հոդվածով։
Մայիսի 21-ին Քննչականը գործը հարուցել էր
Անդրանիկ Թևանյանն էլ հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Քննչական կոմիտեի կողմից իրեն առաջադրված մեղադրանքներն ու կասկածի տակ դրել իր դեմ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։