Հողն արդեն իր ոտի տակից գնում է, օրեր են մնացել. Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկ ունի Նիկոլ Փաշինյանին։

«Ավելի լավ բան առաջարկեմ մեր վարչապետին, կառավարական առանձնատունը ավելի լավ է նվիրենք պատերազմում վիրավորում ստացած տղաներին»,- ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե մինչև 2031 թվականը խլելու է Ծառուկյանի՝ սարի գլխի վրա գտնվող առանձնատունը՝ հայտարարեց Ծառուկյանը։

Նա ասաց, որ իր բարձունքից չի իջնի ու չի վիրավորի Փաշինյանի ընտանիքին, երեխաներին։

«Մինչև 2031 թվական...ինքը մինչև ամսի 28-ը թող մտածի, թե ինչ է անելու, հողն արդեն իր ոտի տակից գնում է, օրեր են մնացել»,- Էջմիածնում հայտարարեց Ծառուկյանը։

Այս թեմայով
am