Վանաձորի Հայքի հրապարակում և Երևանի Ազատության հրապարակում մեր հանդիպման հարթակները պատրաստ եմ տրամադրել երաժիշտներին, որ մեր երիտասարդներն ունենան ուրախանալու հնարավորություն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների համար անակնկալ ունի.

«Սիրելի՛ երիտասարդներ,

Գյումրիում Վերջին զանգի օրը արած իմ հայտարարությունը, փաստորեն, մեծ արձագանք է ստացել։ Այսօր արդեն ինձ պատմում են, որ երիտասարդների շրջանում տարբեր նկարներ ու հրապարակումներ են տարածվում դրա վերաբերյալ։ Անկեղծ ասած՝ սա ինձ շատ է ոգևորում։

Այո՛, ինչպես ասել եմ՝ ես ձեզ հետ եմ, ձեր կողքին եմ, ձեր ավագ ընկերն եմ և պատրաստ եմ իմ հարթակները տրամադրել հայտնի ու տաղանդավոր երաժիշտներին, որպեսզի ձեր օրն իսկական տոն դարձնեն։

Հիմա հայտարարում եմ, որ մայիսի 31-ին, ժամը 19:00-ին Վանաձորի Հայքի հրապարակում և հունիսի 4-ին, ժամը 19:00-ին Երևանի Ազատության հրապարակում մեր հանդիպման հարթակները պատրաստ եմ տրամադրել երաժիշտներին։

Ուզում եմ այս առիթն օգտագործել, որպեսզի մեր երիտասարդներն ունենան ուրախանալու, միասին գեղեցիկ հիշողություններ ստեղծելու հնարավորություն։ Որովհետև ուժեղ ու առողջ հասարակությունն սկսվում է իր երիտասարդությանը գնահատելուց, նրան լսելուց ու նրա կողքին կանգնելուց»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։

Այս թեմայով
am