Գագիկ Ծառուկյանը Քրիստոսի արձանի կողքին կառուցում է նաև Նոյան տապանը
Լուրջ փոփոխություններ են լինելու դեպի լավը, պատրաստ եղեք դեպի լավը, բոլորն էլ գումարներ են աշխատելու: «Քրիստոսի արձանը, որ կառուցում եմ, լինելու է ոչ միայն ներքին համերաշխության խորհրդանիշ, այլև մեծ եկամուտ` Հայաստանի համար»,- Վաղարշապատում իր ելույթում խոստացավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև հայտնեց, որ Քրիստոսի արձանի կողքին էլ կառուցում է Նոյան տապան: «Նոյը, իր կինը, իր երեք տղաները, 3 հարսները... Մարդը պետք է արած գործ ունենա: Բոլորը խոսում են հայրենասիրությունից, թող ասեն` իրենց երկրի համար ինչ են արել»,- նշեց Ծառուկյանը: