Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու:

«SOAD-ը Երևանո՞ւմ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։ Մենք պլանավորում էինք համերգ ունենալ այս տարվա հուլիսին, բայց որոշեցինք հետաձգել այն լոգիստիկ և ժամանակային բարդությունների պատճառով։ Մենք դրա մասին կհայտարարենք, երբ պարզ լինի նոր ժամկետը»,- գրել է Թանկյանը։

Նիկոլ Փաշինյանը համերգի մասին ասել էր երեկ քարոզարշավի ժամանակ։

Այս թեմայով
am