ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում տեղում է ձյուն։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։