ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հոկտեմբերի 8-ին, կմեկնի Թուրքմենստան:
Տեղեկությունը «Մեգանյուզ»-ին հաստատել է ՀՀ վարչապետի խոսնակը՝ հավելելով, որ վարչապետն այնտեղ մասնակցելու է ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցները կդառնան համագործակցության 9 երկրի առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը: